նորություններ 30 Հունվարի, 2026 • Ախալքալաքի Սակրեբուլոն քննարկել է ճանապարհների և մայթերի մաքրման անարդյունավետությունը

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ՝ հունվարի 29-ին, պատգամավորները քննարկել են ճանապարհների և մայթերի ոչ լիարժեք մաքրման խնդիրը։ Քաղաքապետարանում նշել են, որ հաջորդ տարի նախատեսվում է այս հարցին նոր մոտեցում ցուցաբերել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստին ներկա էին և՛ պատգամավորներ, և՛ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Հարց ու պատասխանի ժամանակ իշխող կուսակցության պատգամավոր Կարապետ Պալոյանը Ախալքալաքի քաղաքապետարանի ներկա գտնվող ներկայացուցիչներին հարցրեց, թե արդյո՞ք քաղաքի երկրորդական ճանապարհները չի կարելի մաքրել ձյունից և սառույցից։

«Բոլոր երկրորդական ճանապարհներին սառույց կա: Մարդիկ չեն կարողանում դուրս գալ փողոց, ընկնում են և ձեռքերի ու ոտքերի կոտրվածքներով հայտնվում հիվանդանոցում: Մի՞թե չենք կարող գոնե աղ ցանել այս ճանապարհներին: Բոլոր ճանապարհները սառցապատված են», — ասաց նա:

«Վրացական երազանք»-ի մեկ այլ պատգամավոր՝ Նվեր Մոսոյանը, հարցրեց. «Ինչո՞ւ չի քննարկվում ճանապարհների մաքրման տարբերակը»։

Սրան Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության վարչության պետ Արա Մովսիսյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք ճանապարհների մաքրման ծրագիր, որը ներառում է քաղաքի սահմաններից դուրս ձյան մաքրում, բայց դա կսկսվի հաջորդ տարի։ Դա համապարփակ ծրագիր է»։

Բացի ներքին ճանապարհների մաքրումից, քննարկվեց նաև գյուղերի ճանապարհների մաքրման թեման: Պատգամավորները օրինակ բերեցին, թե ինչպես մեծ տեխնիկան չի կարող մաքրել նեղ փողոցները, և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից օգտագործվող JCB-ն շատ երկար ժամանակ կպահանջի նման պայմաններում մեկ գյուղ մաքրելու համար։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Jnews-ը հոդված էր հրապարակել բնակիչների համար ճանապարհների և մայթերի անանցանելիության մասին: Յուրաքանչյուր առատ ձյունից հետո կոլլապս է լինում: Բնակիչները քայլում են մայթերով այնպես, կարծես սահում են սահադաշտով՝ վախենալով ընկնելուց և կոտրվածքներից:

Ախալքալաքի մայթերը. Անվճար սահադաշտ բնակիչների համար

Ձմռան շրջանում, երբ Ախալքալաքում առատ ձյուն է տեղում, փողոցներով քայլելը հետիոտների համար դառնում է հավասար խոչընդոտների հաղթահարմանը։ Այս խնդիրը տարեցտարի չի փոխվում։ Ամեն տարի բնակիչները՝ ընկնելով և քաղաքում դժվարությամբ տեղաշարժվելով, բողոքում են, սակայն իրավիճակը շարունակվում է տարեցտարի։ Բժիշկները հայտնում են, որ վերջերս վերջույթների կոտրվածքներ ունեցող հիվանդների թիվը զգալիորեն աճել է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝