10 երկիր, որոնց քաղաքացիներն ամենաշատ գումարն են ծախսում Վրաստան ճանապարհորդելիս։ Bpn.ge-ի ակնարկը։
2025 թվականին Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է ընդհանուր առմամբ 4,690 միլիարդ ԱՄՆ դոլլար եկամուտ։
Միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտներով առաջատարը ռուսներն են՝ կազմելով գրեթե 15%: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ ռուսներն անցյալ տարի Վրաստանում ծախսել են 694 միլիոն դոլլար:
Երկրորդ տեղում են Եվրոպական Միության քաղաքացիները՝ 660.5 միլիոն ԱՄՆ դոլլարով, իսկ երրորդ տեղում են Թուրքիայի քաղաքացիները, որոնք 2025 թվականին Վրաստանում ծախսել են 605.9 միլիոն ԱՄՆ դոլլար։
Ավելի կոնկրետ, ճանապարհորդների ծախսերն ըստ երկրների հետևյալ տեսքն ունեն՝
Ռուսաստան՝ 694 միլիոն ԱՄՆ դոլլար,
Եվրոպական Միություն՝ 660.5 միլիոն դոլլար,
Թուրքիա՝ 605.9 միլիոն դոլլար,
Իսրայել 586.3 միլիոն դոլլար,
Ադրբեջան՝ 223.3 միլիոն ԱՄՆ դոլլար,
Հայաստան՝ 169.6 միլիոն ԱՄՆ դոլլար,
Ուկրաինա՝ 157.6 միլիոն ԱՄՆ դոլլար,
Սաուդյան Արաբիա՝ 141.3 միլիոն դոլլար,
Իրան՝ 124.2 միլիոն դոլլար,
Բելառուս՝ 89.7 միլիոն դոլլար։



