Առաջին կատեգորիայի ձեռնարկությունները պետք է գրանցվեն Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունում մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։
Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ սա նախատեսված է Վրաստանի «Էներգաարդյունավետության մասին» օրենքով և Տնտեսության և կայուն զարգացման նախարարի հրամանով հաստատված «Էներգետիկ աուդիտների անցկացման կանոններով»։
«Գրանցամատյանում գրանցվելու նպատակով ձեռնարկությունը պետք է նախարարության էլեկտրոնային հասցեին՝ gesrp@moesd.gov.ge, ներկայացնի այս կանոնակարգի հավելվածից համապատասխան տեղեկատվությունը և ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց գրանցամատյանից քաղվածք։
Ձեռնարկությունն առաջին կատեգորիայի է, եթե այն համապատասխանում է հետևյալ երեք չափանիշներից երկուսին՝ ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 50 միլիոն լարին, իսկ եկամուտը՝ 100 միլիոն լարի, ինչպես նաև աշխատողների միջին թիվը գերազանցում է 250-ը», – նշվում է տեղեկատվության մեջ։



