Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերին Վրաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են գրեթե 338 միլիոն դոլլար, ինչը 18.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ԱՄՆ-ն և Իտալիան շարունակում են առաջատար մնալ դրամական փոխանցումների ծավալի առումով։ Ռուսաստանը պահպանում է երրորդ տեղը՝ ցուցաբերելով ամենամեծ աճի տեմպը խոշորագույն աղբյուրների շարքում։
Դեկտեմբերին դրամական փոխանցումների ծավալով առաջատար 10 երկրները՝
ԱՄՆ՝ $63,7 մլն, +15,16%,
Իտալիա՝ $58,6 մլն, +15,2%,
Ռուսաստան՝ $43,47 մլն, +39,1%,
Գերմանիա՝ $30,02 մլն, +27,9%,
Հունաստան՝ $27,54 մլն, +15,3%,
Իսրայել՝ $26,92 մլն, +15,7%,
Թուրքիա՝ $11,68 մլն, +27,9%,
Իսպանիա՝ $8,97 մլն, +36,7%,
Ղազախստան՝ $7,6 մլն, +3,5%,
Ֆրանսիա՝ $6,7 մլն, +25%.
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին Վրաստանից արտասահման է փոխանցվել 40.8 միլիոն դոլլար (110.2 միլիոն լարի), ինչը 17.5%-ով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշը։



