նորություններ 14 Հունվարի, 2026 • Ճանապարհներին տիրող իրավիճակն Ախալքալաքի մունիցիպալիտետում

Հունվարի 13-ին ուժգին քամու պատճառով փակվել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ճանապարհները, սակայն, ներկա դրությամբ` գրեթե բոլոր ճանապարհները բաց են։

Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր առավոտյան Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղեր է ուղարկվել ճանապարհների մաքրման տեխնիկա։ Գոման և Օլավերդ գյուղերի ճանապարհները բաց են։ Այս պահին տեխնիկան աշխատում է Բեժանո գյուղի ուղղությամբ։

Ալաստանից Ազավրեթ, ինչպես նաև Ալաստանից Կոկիո և Վարևան տանող երկրորդական նշանակության ճանապարհները նույնպես բաց են։

Այս պահի դրությամբ քամի չկա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝