Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, մասնավորապես Վաչիան գյուղից հետո ընկած հատվածը, ծածկված է ձյունով և այն անանցանելի է, այս մասին հայտնում են վարորդները, ովքեր՝ չկարողանալով հասնել Կարծախ, այսօր առավոտյան ժամը 10:00-ին վերադարձել են Ախալքալաք։
Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ Ախալքալաք-Կարծախ ճանապարհին որևէ տեսակի տրանսպորտային միջոցի համար սահմանափակումներ չկան։ Սակայն այն բանից հետո, երբ ձյան պատճառով ճանապարհի հետադարձ մեքենաների մասին հայտնեցինք, մեզ պատասխանեցին, որ տեղեկատվությունը կփոխանցվի համապատասխան մարմիններին՝ ճանապարհի մաքրման աշխատանքների համար։



