Հասարակություննորություններ 12 Հունվարի, 2026 • Ախալքալաքի որոշ գյուղերի ճանապարհներ դեռ անանցանելի են

Այս պահի դրությամբ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ճանապարհներ անանցանելի են։

Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Մղդեսյանի տեղեկացմամբ՝ այս պահին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում Աբուլ, Դադեշ և Խավեթ գյուղերի ճանապարհներին։

Մնացած գյուղերի ճանապարհները բաց են և անցանելի։ Քարսեպ գյուղ տանող ճանապարհի մեկ գիծը դեռևս մաքրված չէ, սակայն նախատեսվում է այն ներառել առաջիկա աշխատանքներում։

Երեկ մաքրվել են Սամսար գյուղի ճանապարհները, և այս պահի դրությամբ այնտեղից որևէ ահազանգ չի ստացվել։ Միաժամանակ որոշ գյուղերում գրանցվում է ուժեղ քամի, որի հետևանքով հնարավոր են ճանապարհների ժամանակավոր փակումներ։

Քաղաքապետարանը շարունակում է վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան քայլեր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝