Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանի որոշ շրջաններում հունվարի 10-ից 13-ը պարբերաբար տեղումներ են սպասվում։«Թբիլիսիում հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օրվա ընթացքում կլինի 9-ից 11 աստիճանի սահմաններում։
Արևելյան Վրաստանի բարձրալեռ որոշ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի և Օմալո) սպասվում է ձյուն և ձնաբուք։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից -3 աստիճանի սահմաններում», — ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) որոշ շրջաններում սպասվում են տեղումներ: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 4-ից 6 աստիճանի սահմաններում:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում են անձրևներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի 11-ից 13 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի և Օզուրգեթի) տեղ-տեղ անձրև է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի 13-ից 15 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո և Ռիկոթի լեռնանցք) որոշ հատվածներում սպասվում են տեղումներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի 8-ից 10 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի բարձրավանդակի որոշ շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է ձյուն և ձնաբուք: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճանի սահմաններում:
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի և Ցխինվալ) սպասվում են անձրևներ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կտատանվի 9-ից 11 աստիճանի սահմաններում։
Կախեթիի որոշ շրջաններում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա) սպասվում է անձրև: Ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի 8-ից 10 աստիճանի սահմաններում։


