նորություններ 8 Հունվարի, 2026 • Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է եղանակային պայմանների մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը նախազգուշացնում է առաջիկա օրերին Վրաստանում սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հունվարի 9-ից մինչև հունվարի 10-ի առավոտը արևմտյան Վրաստանում սպասվում է տեղումներ, որոշ վայրերում՝ ուժեղ, ուղեկցված ամպրոպով, հնարավոր է քամու ուժգնացում և ծովում 3-4 բալ ուժգնության փոթորկային ալեկոծություն։

«Երկրի բարձր լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, որոշ վայրերում՝ ուժեղ, մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ։ Խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, քանի որ առատ ձյան, բքի, տեսանելիության վատացման, սառցակալման և ձնահյուսերի վտանգի պատճառով որոշ ավտոճանապարհային հատվածներում հնարավոր է տրանսպորտի երթևեկության սահմանափակում։ Սպասվող տեղումները կարող են արևմտյան Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքային և ցեխահոսքային գործընթացների առաջացում կամ ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝