նորություններ 30 Դեկտեմբերի, 2025 • Եղանակը տոնական օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածել է տեղեկություն Նոր տարվա օրերին Վրաստանում կանխատեսվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մինչև հունվարի 3-ը երկրում կպահպանվի սառը ու տեղումնառատ եղանակ։

Թբիլիսիում՝

Դեկտեմբերի 31-ի օրվա ավարտին հնարավոր է թույլ ձնախառն անձրև, իսկ հունվարի 1-ի երկրորդ կեսից մինչև հունվարի 2-ի առավոտ՝ սպասվում է ձյուն։
Ջերմաստիճանը գիշերը՝ 0,-2°C, իսկ ցերեկը՝ +2,+4°C։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաքի, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝
Սպասվում է ձյուն և բուք։
Ջերմաստիճանը գիշերը՝ -13,-15°C, ցերեկը՝ -3,-5°C։

Ծովափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի)՝
Սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով։
Ջերմաստիճանը գիշերը՝ 0,+2°C, ցերեկը՝ +5,+7°C։

Արևմտյան Վրաստանի դաշտային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարթվիլի, Օզուրգեթի)՝
Սպասվում են տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։
Ջերմաստիճանը գիշերը՝ 0,-2°C, ցերեկը՝ +4,+6°C։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք)՝
Սպասվում է ձյուն և բուք։
Ջերմաստիճանը գիշերը՝ -5,-7°C, ցերեկը՝ 0,-2°C։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո)՝
Սպասվում է ձյուն և բուք։
Ջերմաստիճանը գիշերը՝ -8,-10°C, ցերեկը՝ -3,-5°C։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի)՝
Որոշ վայրերում հնարավոր է ձյուն։
Ջերմաստիճանը գիշերը՝ -2,-4°C, Շիդա Քարթլիում՝ -7,-9°C, ցերեկը՝ +2,+4°C։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա)՝
Որոշ վայրերում հնարավոր է ձյուն։
Ջերմաստիճանը գիշերը՝ -3,-5°C, ցերեկը՝ +2,+4°C։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի)՝
Սպասվում է ձյուն և բուք։
Ջերմաստիճանը գիշերը՝ -10,-12°C, ցերեկը՝ 0,-2°C։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝