Հասարակություննորություններ 26 Դեկտեմբերի, 2025 • Արտյուշ Գոմցյանը Վրաստանի չեմպիոն է

Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի սաները հաջողությամբ հանդես եկան․ Արտյուշ Գոմցյանը հերթական անգամ դարձավ Վրաստանի  չեմպիոն, Սամվել Ղազարյանը՝ փոխչեմպիոն, իսկ Արշակ Էլիզբարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Վերջինս ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ նորմալ մասնակցել առաջնությանը։

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արտյուշ Գոմցյանը 60 կգ քաշային կարգում դարձավ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոն։ Սամվել Ղազարյանը 80 կգ քաշային կարգում, լարված պայքարի արդյունքում նվաճեց արծաթե մեդալ, իսկ Արշակ Էլիզբարյանը երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ապահովել էր առաջնությունում բրոնզե մեդալը։ Բանն այն է, որ Արշակ Էլիզբարյանը առաջին մենամարտի ժամանակ ձեռքի վնասվածք էր ստացել և այդպես շարունակել էր պայքարը, սակայն բժիշկները նրան արգելել են հերթական անգամ ռինգ բարձրանալ։ Այնուամենայնիվ, Արշակը շարունակել է պայքարը վնասված ձեռքով և ապահովել բրոնզե մեդալը Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունում։

Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, մարզիչ Ատոմ Էլիզբարյանի խոսքով, երեք մարզիկներն էլ ընդգրկվել են Վրաստանի ազգային հավաքականի կազմում։

«Մեր տղաները շատ լավ հանդես եկան, մենք ունենք՝ թե ոսկի, թե արծաթ, թե բրոնզ», — ասաց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

Կարդացեք նաև՝

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝