նորություններ 25 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մարզիկների հաջող մեկնարկը Վրաստանի բռնցքամարտի առաջնությունում

Գորի քաղաքում շարունակվում է Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի առաջնությունը, որտեղ շարունակում են պայքարել լավագույնի տիտղոսի համար ախալքալաքցի երեք մարզիկ։

Առաջնության երկրորդ օրվա՝ դեկտեմբերի 24-ի արդյունքներով Գոմցյան Արտյուշը (60 կգ) և Արշակ Էլիզբարյանը (75 կգ) գրանցելով երկուական հաղթանակ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ, որը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 25-ին։

Սամվել Ղազարյանը (80 կգ) երեկ հաղթել է իր կիսաեզրափակիչ մենամարտը և ապահովել է տեղը եզրափակչում։

Եզրափակիչ մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։

Ախալքալաքի Սպորտային համալիրի տնօրեն, մարզիչ Ատոմ Էլիզբարյանի խոսքով, եթե այսօր տղաները ևս հաղթանակ տանեն, վաղը կունենանք երեք եզրափակիչ մենամարտ։ Իսկ հակառակ դեպքում՝ Արտյուշն ու Արշակը արդեն ապահովել են առնվազն երրորդ տեղը։

«Մեծ հույս կա, որ կունենանք մարզիկներ առաջին և երկրորդ տեղերում։ Տղաները լավ պատրաստված են։ Սա սպորտ է, և ամեն ինչ կորոշի մենամարտը»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝