նորություններ 24 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մարզիկները շարունակում են պայքարը բռնցքամարտի ազգային առաջնությունում

Գորիում ընթանում է Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի ազգային առաջնությունը։

Դեկտեմբերի 23-ին Գորի քաղաքում մեկնարկել է Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի ազգային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են նաև Ախալքալաքը ներկայացնող մարզիկները։

Ախալքալաքից առաջնությանն այս պահին մասնակցում են՝

  • Գոմցյան Արտյուշ՝ 60 կգ
  • Արշակ Էլիզբարյան՝ 75 կգ
  • Սամվել Ղազարյան՝ 80 կգ

Գոմցյան Արտյուշը (60 կգ) արդեն անցկացրել է իր առաջին մենամարտը և տարել հաղթանակ, ապահովելով մրցաշարի հաջորդ փուլ անցնելը։

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11։00-ից կմեկնարկեն հաջորդ հանդիպումները, որոնց ընթացքում պայքարի մեջ կմտնեն Արշակ Էլիզբարյանն ու Սամվել Ղազարյանը։ Հաղթանակի դեպքում նրանք կշարունակեն ելույթները և կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին։

«Չորս մասնակից ունեինք մեր տարածաշրջանից մեկը պարտվեց։ Հաղթանակի մեծ սպասում ունենք մեր մարզիկներից․ նրանցից մեկը Եվրոպայի չեմպիոն է, իսկ մյուս երկուսը՝ հզոր և փորձառու մարզիկներ։ Մրցաշարին մասնակցում են 18–35 տարեկան մարզիկները և այն կրում է «մեծահասակների առաջնություն» անվանումը», — նշեց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝