Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածում է տեղեկատվություն Վրաստանում դեկտեմբերի 23-25-ը սպասվող եղանակի վերաբերյալ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում դեկտեմբերի 23-ին կպահպանվի հիմնականում չորային եղանակ, իսկ դեկտեմբերի 24-ից սպասվում են պարբերաբար տեղումներ։
Թբիլիսիում եղանակը հիմնականում չոր կլինի։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +8-ից մինչև +10 աստիճանի սահմաններում։
Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո)՝ դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ին որոշ շրջաններում սպասվում է ձյուն։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +1-ից +3 աստիճանի սահմաններում», — հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի)՝ դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ին սպասվում են տեղ-տեղ տեղումներ: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +5-ից +7 աստիճանի սահմաններում:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի). դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն սպասվում, դեկտեմբերի 24-25-ը կանխատեսվում է անձրև։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +10-ից մինչև +12°C։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի)՝ դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ին սպասվում է անձրև: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13 աստիճանի սահմաններում:
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք). դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ին սպասվում է անձրև: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +6-ից +8 աստիճանի սահմաններում:
Արևմտյան Վրաստանի բարձրավանդակներում (Մեստիա, Բախմարո). դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ին սպասվում է ձյուն։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +3-ից +5 աստիճանի սահմաններում։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի)՝ դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ը որոշ շրջաններում սպասվում է անձրև։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9 աստիճանի սահմաններում։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա)՝ դեկտեմբերի 23-ին տեղումներ չեն լինի, դեկտեմբերի 24-25-ը որոշ շրջաններում սպասվում է անձրև։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10°C-ի սահմաններում։


