նորություններ 9 Դեկտեմբերի, 2025 • Հերթական ռեգբիի փառատոնն Ախալքալաքում

Դեկտեմբերի 8-ին Ախալքալաքի մարզադպրոցը հյուրընկալեց հերթական ռեգբիի փառատոնը։

Krepost Axalqalaqi - 1

Ռեգբին հանրաճանաչելի դարձնելու գործընթացը Վրաստանում սկսվել է մի քանի տարի առաջ։ Ախալքալաքում երեխաներին ռեգբի է մարզում Ռաֆայել Դարբինյանը։ Փառատոնին ներկա էին Ասպինձայի ռեգբիի բազայի տնօրեն Դավիթ Մդգելաձեն, ինչպես նաև ծնողներ։ Փառատոնին մասնակցել է ավելի քան 20 երեխա։

Krepost Axalqalaqi - 1

Ինտենսիվ մարզումներից հետո յուրաքանչյուր երեխա ստացավ ռեգբիի փառատոնին մասնակցության պատվոգիր: Կարապետ Չոմարյանը ևս շնորհակալագիր ստացավ Ախալքալաքում ռեգբիի զարգացմանը շարունակաբար նպաստելու և թիմին մշտապես աջակցելու համար:

Ռեգբիի փառատոներն Ախալքալաքում սկսվել են անցկացվել 2018 թվականից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝