Դեկտեմբերի 2-ից 13-ը Դուբայում ընթանում է տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը։ Գոմցյանի առաջին մենամարտը դեկտեմբերի 6-ին է:
Արտյուշ Գոմցյանը Աշխարհի առաջնությանը մասնակցում է 60 կգ քաշային կարգում։ Նրա անձնական մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։ Դուբայում բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը մասնակցում են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները։
Գոմցյանի անձնական մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանի խոսքով, նա գտնվում է լավ մարզավիճակում եւ մարտական է տրամադրված։
Բռնցքամարտի տարվա գլխավոր ստուգատեսին 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ։ Արտյուշ Գոմցյանը հանդես է գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում։



