նորություններ 2 Դեկտեմբերի, 2025 • Հանրակրթական դպրոցները 2026-2027 թավականներին կանցնի 11-ամյա կրթությանը

Կրթական բարեփոխման համաձայն՝ հանրային դպրոցների 11-րդ դասարանը կդառնա մասնագիտացված։

Ինչպես նշել է կրթության նախարար Գիվի Միկանաձեն ընդհանուր կրթության բարեփոխման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, աշակերտները 11-րդ դասարանում հնարավորություն կունենան սովորելու միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն միասնական քննություններին։

«Շատ կարևոր է, որ 11-րդ դասարանը, որպես ավարտական դասարան, դառնա մասնագիտացված։ Սա արտահայտում է այն նպատակը, որը մի կողմից կապված է աշակերտներին դպրոց վերադարձնելու, դպրոցի հեղինակությունն ու պատիվը բարձրացնելու հետ, և մյուս կողմից՝ ընտանիքներին ազատելու ֆինանսական ճնշումից, որը բխում է միասնական քննություններին աշակերտների պատրաստման անհրաժեշտությունից։ 11-րդ դասարանում մենք ներդնում ենք այսպես կոչված “ռեպետիտորիում”՝ երբ աշակերտները հնարավորություն կունենան սովորելու միայն այն առարկաները, որոնք հանձնելու են միասնական քննություններին։ Դա կլինի ինտենսիվ, մեկ տարվա ուսումնական ծրագիր, որը յուրաքանչյուր աշակերտին կընձեռի առավելագույնս ներգրավվելու հնարավորություն։ Այլևս անհրաժեշտ չի լինի դպրոցից դուրս մասնակցել լրացուցիչ ուսումնական գործընթացներին։ Ամբողջ ուսումնական գործընթացը կկենտրոնանա այն առարկաների և նյութի վրա, որը հնարավորինս մոտ կլինի միասնական քննությունների ծրագրին», – հայտարարել է Գիվի Միկանաձեն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝