նորություններ 1 Դեկտեմբերի, 2025 • Վրաստանում եղանակը կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածում է Վրաստանում դեկտեմբերի 2-4-ի եղանակի կանխատեսման մասին տեղեկատվություն։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեկտեմբերի 2-ին Վրաստանում սպասվում է անձրև, ամպրոպ և հնարավոր է ուժեղ քամի։ Բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 3-ից կրկին սպասվում է հիմնականում չորային եղանակ։

Թբիլիսի

Դեկտեմբերի 2-ին և 4-ին սպասվում է թույլ անձրև, իսկ դեկտեմբերի 3-ին՝ առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 10°C-ից մինչև 12°C։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) դեկտեմբերի 2-ին և 4-ին սպասվում է ձյուն, իսկ դեկտեմբերի 3-ին տեղումներ չեն սպասվում: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 4°C-ից մինչև 6°C:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթ) դեկտեմբերի 2-ին և 4-ին տեղ-տեղ սպասվում է թույլ անձրև, դեկտեմբերի 3-ին՝ առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 8°C-ից մինչև 10°C։

Ափամերձ տարածքներում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, քամի և փոթորիկ, իսկ դեկտեմբերի 3-ին՝ եղանակը կպարզի: Ջերմաստիճանը կտատանվի 14°C-ից մինչև 16°C:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի, Փոթի) դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 3-ից՝ եղանակը կպարզի: Ջերմաստիճանը կանխատեսվում է 15-17°C սահմաններում:

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, իսկ դեկտեմբերի 3-ից՝ եղանակաը կպարզի: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 12°C-ից մինչև 14°C:

Արևմտյան Վրաստանի բարձրավանդակներում (Մեստիա, Բախմարո) դեկտեմբերի 2-ին սպասվում է ձյուն, իսկ դեկտեմբերի 3-ից՝ ցրտահարություն։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 7°C-ից մինչև 9°C։

Քարթլի (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) դեկտեմբերի 2-ին և 4-ին սպասվում է թույլ անձրև, իսկ դեկտեմբերի 3-ին՝ առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը կտատանվի 11°C-ից մինչև 13°C։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիցկարո) դեկտեմբերի 2-ին և 4-ին սպասվում է թույլ անձրև, իսկ դեկտեմբերի 3-ին տեղումներ չեն սպասվում: Ջերմաստիճանը կտատանվի 10°C-ից մինչև 12°C:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝