նորություններ 29 Նոյեմբերի, 2025 • Ֆուտբոլային հուշամրցաշար Կարտիկամ գյուղում

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Կարտիկամ գյուղում տեղի ունեցավ ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ խաղը։ Լարված պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչվեց Մուրճախեթ գյուղի թիմը։ Որոշիչ խաղն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն տուգանայիններով առավելության հասավ Մուրճախեթ գյուղի ֆուտբոլի թիմը։

Նոյեմբերի 24-ից 29-ը, Ախալքալաքի և Բորժոմի մունիցիպալիտետի թվով 23 գյուղերի ֆուտբոլային թիմերը պայքարում էին լավագույնը ճանաչվելու համար։

Գրեթե մեկ շաբաթ թիմերը ֆուտբոլ էին խաղում՝ ի հիշատակ Կարտիկամ գյուղից երիտասարդ տարիքում մահացած Ֆիրդուս Չնավայանի, Ալիկ և Թումաս Կուլախսզյանների։

Ներկայացնում ենք լավագույն եռյակը՝

Առաջին տեղ՝ Մուճախեթ
Երկրորդ տեղ՝ Կարտիկամ
Երրորդ տեղ՝ Մերենիա

Կարտիկամ գյուղում առաջին անգամ չէ, որ ֆուտբոլային մրցաշար է կազմակերպվում։ Մրցաշարի կազմակերպիչները գյուղի գյուղացիներն են։ Ամբողջ գյուղացիներով, ով և որքան կարողացել է գումար է հանգանակել ֆուտբոլային հանդիպումները հավուր պատշաճի անցկացնելու համար:

Հաղթող թիմերը, լավագույն խաղացողները, լավագույն գոլի հեղինակները,  լավագույն դարպասապահները, պաշտպաններն ու կիսապաշտպանները,  պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, նվերներով։

Վերոնշյալից զատ, հուշամրցաշարի լավագույն խաղացողները Կարտիկամ գյուղից Առնակ Էլիզբարյանի կողմից ստացել են դրամական պարգևներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝