նորություններ 28 Նոյեմբերի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում Վրաստանում մինչև դեկտեմբերի 1-ը

Մինչև դեկտեմբերի 1-ը Վրաստանում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակը, իսկ դեկտեմբերի 1-ից որոշ տեղերում սպասվում է անձրև, բարձր լեռներում հնարավոր է ձյուն։ Այս մասին հայտնում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։

Արևմտյան և Արևելյան Վրաստանում նոյեմբերի 29-30-ը կպահպանվի տաք և չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 1-ին կլինի ամպամած, անձրևոտ և զով։ Դեկտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +11, +13, +15 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրավանդակներում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 29-30-ը տեղումներ չեն սպասվում, դեկտեմբերի 1-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա։ Դեկտեմբերի 1-ին ցերեկային ջերմաստիճանը կնվազի մինչև +3-ից +5 աստիճան։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝