Նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Ախալքալաքի մարզադպրոցի ֆուտբոլային թիմը՝ «Աբուլը», Վրաստանի մարզային լիգայի առաջնության մրցաշրջանի վերջին խաղն անցկացրեց լիգայի չեմպիոն
Ախալցիխեի «Սամցխե» թիմի հետ։
Ախալքալաքի թիմը պարտվեց 3-1 հաշվով։ Այս խաղն ավարտվեց Վրաստանի մարզային լիգայի առաջնության 26-րդ փուլի շրջանակներում։
«Աբուլ»-ն ավարտեց մրցաշրջանը երրորդ տեղով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահը, ինչպես նաև
Սակրեբուլոյի և քաղաքապետարանի ներկայացուցիչները հետեւում էին եզրափակիչ հանդիպմանը, որտեղ թիմին հանձնեցին հուշամեդալներ և պատվոգրեր։



