նորություններ 24 Նոյեմբերի, 2025 • Գոռ Այվազյանը եվրոպայի բռնցքամարտի առաջնության 1/4-րդ եզրափակչում է

Ախալքալաքցի մարզիկ Գոռ Այվազյանը, ով մասնակցում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը, հաղթանակ է տարել և հայտնվել առաջնության 1/4-րդ եզրափակչում։ Նա 55 կգ քաշային կարգում հաղթել է ավստրիացի Հասան Իմարին և անցել հաջորդ փուլ։

Գոռ Այվազյանը Եվրոպայի քառակի չեմպիոն և փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանի հնգակի չեմպիոն, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և մեդալակիր։

Հիշեցնենք, որ Վրաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, որն ընթանում է Հունգարիայի մայրաքաղաքում՝ նոյեմբերի 23-ից 30-ը։

Գլխավոր մարզիչ Բեժան Ճիճինավայի և մարզիչ Իլիա Թլաշաձեի ղեկավարությամբ՝ Բուդապեշտում պայքարում են վեց տղա և երկու աղջիկ։

50 կգ՝ Լաշա Կերեսելիձե,

55 կգ՝ Գոռ Այվազյան,

60 կգ՝ Սաբա Էրեմեիշվիլի,

65 կգ՝ Լևան Դեմուրով,

70 կգ՝ Լուկա Նիկաբաձե,

75 կգ՝ Գիորգի Նատրոշվիլի,

57 կգ՝ Խուրաման Կասումովա,

60 կգ՝ Լանա Բոլքվաձե:

Մեկնելուց առաջ մարզիկները մարզվել են Վրաստանի հայտնի հանգստավայրում՝ Ծղալտուբոյում։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Արթուր Էլիզբարյանը, ով կմրցավարի մարզիկների մենամարտերը։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝