Նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Ախալքալաքի մարզադպրոցի «Աբուլ» ֆուտբոլային թիմը կանցկացնի Վրաստանի տարածաշրջանային լիգայի մրցաշրջանի վերջին խաղը լիգայի չեմպիոն Ախալցիխեի «Սամցխե» թիմի դեմ։
Ախալքալաքի մարզադպրոցը խրախուսում է երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել իրենց թիմին, քանի որ երկրպագուների աջակցությունը կարևոր է թիմի հաղթանակի համար։
Այս խաղը կկայանա Վրաստանի տարածաշրջանային լիգայի առաջնության 26-րդ փուլի շրջանակներում։ «Աբուլն» այս մրցաշրջանում միշտ եղել է առաջատարներից, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։



