նորություններ 21 Նոյեմբերի, 2025 • Գոռ Այվազյանը Վրաստանի հավաքականի կազմում կմրցի Եվրոպայի առաջնությունում

Վրաստանի բռնցքամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը մեկնել է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ից 30-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Վրաստանի հավաքականը 55 կգ քաշային կարգում կներկայացնի Ախալքալաքից Գոռ Այվազյանը։ Նա Եվրոպայի քառակի չեմպիոն և փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Վրաստանի հնգակի չեմպիոն, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն և մեդալակիր։

Գլխավոր մարզիչ Բեժան Ճիճինավայի և մարզիչ Իլիա Թլաշաձեի ղեկավարությամբ Հունգարիայի մայրաքաղաքում կմրցեն վեց տղա և երկու աղջիկ։

50 կգ՝ Լաշա Կերեսելիձե,

55 կգ՝ Գոռ Այվազյան,

60 կգ՝ Սաբա Էրեմեիշվիլի,

65 կգ՝ Լևան Դեմուրով,

70 կգ՝ Լուկա Նիկաբաձե,

75 կգ՝ Գիորգի Նատրոշվիլի,

57 կգ՝ Խուրաման Կասումովա,

60 կգ՝ Լանա Բոլքվաձե:

Մեկնելուց առաջ մարզիկները մարզվել են Վրաստանի հայտնի հանգստավայրում՝ Ծղալտուբոյում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝