նորություններ 11 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքցի բռնցքամարտիկը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Նոյեմբերի 3-ից 11-ը Երևանում (Հայաստան) տեղի է ունենում EUBC Youth & U23 Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ախալքալաքցի մարզիկ Գրիշա Էլիզբարյանը, ով նվաճել է բրոնզե մեդալ։

Վրաստանի հավաքականը ներկայացնում էին 18 մարզիկ։ Նրանց թվում էր Աղասի Էլիզբարյանի մարզած Ախալքալաքի մարզահամալիրի սան Գրիշա Էլիզբարյանը։

Գրիշա Էլիզբարյանը հաղթանակ է տարել սերբ մրցակցի նկատմամբ և անցել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն հանդիսացող Հայաստանցի մարզիկի հետ։ Նա պարտվել է դժվարին պայքարում, մրցաշարում նվաճելով բրոնզե մեդալ։

Էլիզբարյանը նախկինում մասնակցել էր աշխարհի առաջնությանը, որտեղ չի կարողացել պատվո պատվանդանի վրա տեղ գրավել։ Սակայն այս անգամ նա հաջողության հասավ և նվաճեց իր առաջին եվրոպական մեդալը։

Երևանում կայանալիք առաջնությունը կավարտվի, այսօր՝ նոյեմբերի 11-ին։

Ախալքալաքից բռնցքամարտիկն այսօր կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝