Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի «Աբուլ» թիմը խաղաց Բորժոմիի «Բորժոմի-2» թիմի դեմ։ Խաղը տեղի ունեցավ Բորժոմիում։ Ախալքալաքի «Աբուլ»-ը հաղթեց մրցակցին 3-1 հաշվով։
Գոլերի հեղինակներ դարձան Դարբինյան Ռաֆայելը և Մամուլաշվիլի Կախան։
Սա Վրաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ խաղափուլն է։
Մինչև առաջնության ավարտը մնացել է երկու խաղ սեփական դաշտում։ «Աբուլ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Նրանց առավելությունը հաջորդ տեղը զբաղեցնող թիմի՝ չորրորդ տեղում գտնվող Սոխումիի «Դինամոյից» ներկայումս ութ միավոր է։
Հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 17-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում Թբիլիսիի «Վազիսուբանի» թիմի դեմ։



