Ազգային շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ տաք և հիմնականում չորային եղանակը Վրաստանում կպահպանվի մինչև նոյեմբերի 13-ը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև, իսկ Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 13-ին Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում տաք եղանակի ֆոնին սպասվում են կարճատև անձրևներ։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում է հիմնականում չորային եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի +20-ից +22 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) նոյեմբերի 11-12-ին սպասվում է տաք և չորային եղանակ, իսկ նոյեմբերի 13-ին՝ անձրև։ Նոյեմբերի 11-12-ին ցերեկային ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան, իսկ նոյեմբերի 13-ին կիջնի մինչև +16, +18 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) նոյեմբերի 11-12-ը սպասվում է տաք և չորային եղանակ, իսկ նոյեմբերի 13-ին որոշ շրջաններում՝ անձրև: Նոյեմբերի 11-12-ին ցերեկը ջերմաստիճանը կլինի +23, +25 աստիճան, իսկ նոյեմբերի 13-ին կիջնի մինչև +17, +19 աստիճան:
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) նոյեմբերի 11-12-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 13-ին՝ որոշ վայրերում սպասվում է անձրև։
Նոյեմբերի 11-12-ը օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան, իսկ նոյեմբերի 13-ին կնվազի մինչև +16, +18 աստիճան։



