Numbeo-ի տվյալներով՝ Վրաստանը տարածաշրջանում առողջապահության որակի առումով ամենացածր տեղերից մեկում է։
Մասնավորապես, 2025 թվականի առաջին կեսի դրությամբ, Վրաստանն առողջապահության որակի առումով 99 երկրների շարքում զբաղեցնում է 77-րդ տեղը։ Հարևան երկրներից միայն 90-րդ տեղը զբաղեցնող Ադրբեջանn է հետ մնում Վրաստանից։
Տարածաշրջանում լավագույն արդյունքը գրանցել է Թուրքիան՝ 99 երկրների շարքում զբաղեցնելով 27-րդ տեղը, որին հաջորդում են Ռուսաստանը՝ 57-րդ տեղում, իսկ Հայաստանը՝ 61-րդ տեղում։
Նույն ուսումնասիրության համաձայն՝ ուսումնասիրված երկրների շարքում առողջապահության որակի առումով Թայվանն առաջատարն է աշխարհում, իսկ Սիրիան՝ վերջին տեղում։
Ավելի կոնկրետ, առողջապահության որակի առումով լավագույն տասնյակի երկրներն են՝
- Թայվան,
- Հարավային Կորեա,
- Նիդերլանդներ,
- Ճապոնիա,
- Ավստրիա,
- Դանիա,
- Էկվադոր,
- Ֆինլանդիա,
- Իսպանիա,
- Թաիլանդ։
Տասը վատագույն երկրներն են՝
- Սիրիա,
- Վենեսուելա,
- Բանգլադեշ,
- Չեռնոգորիա,
- Իրաք,
- Մարոկկո,
- Եգիպտոս,
- Ալբանիա,
- Նիգերիա;
- Ադրբեջան։
Numbeo-ի տվյալները հիմնված են օգտատերերի տվյալների և վարկանիշների վրա։ Վիճակագրության մեջ ներկայացված երկրները դասակարգվում են հետևյալ չափանիշներով՝ բժշկական անձնակազմի կոմպետենտություն, ժամանակակից ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների առկայություն և որակ, հաշվետվությունների ճշգրտություն և ամբողջականություն, անձնակազմի բարյացակամություն և քաղաքավարություն, բժշկական հաստատությունների մատչելիություն, բժշկական հաստատությունների սպասման և արձագանքման ժամանակներ և այլն։



