նորություններ 7 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքից բռնցքամարտիկն այսօր կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար

Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գրիշա Էլիզբարյանը դուրս է եկել EUBC երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ, որը տեղի է ունենում նոյեմբերի 3-ից 11-ը Երևանում։

Մրցաշարին մասնակցում են 25 երկրների 256 բռնցքամարտիկներ։ Վրաստանից մասնակցում է մոտ 18 մարզիկներ։

Գրիշա Էլիզբարյանը (մարզիչ՝ Աղասի Էլիզբարյան) 54 կգ քաշային կարգում հաղթել է Սերբիան ներկայացնող մարզիկին։ Նա կշարունակի մրցելույթներն առաջնության կիսաեզրափակիչում։ Կիսաեզրափակիչը կկայանա այսօր՝ ժամը 17:00-ին։

Գրիշան կմրցի Հայաստանից մարզիկի հետ, որը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է։

Նշենք, որ Գրիշա Էլիզբարյանը միջազգային մրցաշարերի հաղթող է, աշխարհի առաջնության մասնակից և Վրաստանի առաջնության արծաթե մեդալակիր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝