նորություններ 7 Նոյեմբերի, 2025 • Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում նոյեմբերի 8-10-ը Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մինչև նոյեմբերի 11-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։

Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +18 աստիճան։

Ծովափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կլինի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ծագերի, Շովի, Չիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրկաանի, Սիգնախի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա, Դեդոփլիսցղարո) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝