նորություններ 4 Նոյեմբերի, 2025 • Ջավախքի մարզիկները Հռոմից վերադառնում են չեմպիոնական գոտիներով

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Հռոմում տեղի ունեցավ Քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին նաև Ջավախքից ութ մարզիկներ, որոնցից յոթը վերադարձան մեդալներով։

Առաջնությանը մասնակցում էր 74 երկիր։ Վրաստանը ներկայացնում էին ընդհանուր առմամբ 54 մարզիկներ։

Մարզիկների արդյունքները.

Ռոբերտ Ափոյան՝ 2-րդ տեղ (մարզիչ՝ Անդրանիկ Աբելյան)

Արտյոմ Կիրակոսյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Սերժ Սարգսյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Սարգիս Տոնականյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Արտյուշ Երզնկյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Քաջավան Ծառուկյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Նարեկ Սեյրանյան՝ 1-ին տեղ (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան)

Մրցմանը մասնակցում էր նաև Ալբերտ Պալոյանը (մարզիչ՝ Սերգեյ Տոնականյան):

Հարկ է նշել, որ Սարգիս Տոնականյանը և Սերժ Սարգսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոններ են, իսկ այժմ նաև քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի կոչում են ստացել։

Մարզիկների մարզիչներ Սերգեյ Տոնականյանը և Անդրանիկ Աբելյանը, ինչպես նաև նրանց ծնողները շնորհակալություն են հայտնում քաղաքապետարանին և բարերարներ Լյովա Խաչատրյանին Խանդո գյուղից և Սարգիս Եղիկյանին Գոման գյուղից՝ շարունակական համակողմանի աջակցության, այդ թվում՝ ֆինանսական օգնության համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝