նորություններ 29 Հոկտեմբերի, 2025 • «Աբուլը» պահպանում է իր հաղթական դիրքը

Հոկտեմբերի 28-ին Թբիլիսիում, տարածաշրջանային լիգայի առաջնության շրջանակներում, տեղի ունեցավ Աչաբեթիի «Լիախվի» և Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլային թիմերի միջև խաղ։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ ի օգուտ Ախալքալաքի թիմի։

Գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դառբինյան, Նուկրի Կակուլիան և Լուկա Բերիանիձեն։

Մինչև առաջնության ավարտը մնացել է չորս խաղ՝ երեքը սեփական դաշտում և մեկը՝ հակառակորդի։ «Աբուլը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։ Նրանց առավելությունը հաջորդ տեղը զբաղեցնող թիմի՝ չորրորդ տեղում ընթացող «Դինամո Սոխումիի» նկատմամբ ներկայումս 10 միավոր է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝