Հոկտեմբերի 29-ին Վրաստանում սպասվում է անձրև, որոշ վայրերում` հորդառատ, հնարավոր են արևմտյան ուժեղ քամիներ, ամպրոպներ, իսկ ծովում` 4-5 բալ ուժգնությամբ փոթորկային ալիքներ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում` ջրհեղեղների, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքների և ցեխի առաջացման ու ակտիվացման (վտանգավորության մակարդակը՝ միջին)։

