նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Ջավախքցի քիքբռնցքամարտիկները Երևանում նվաճել են 17 չեմպիոնական գոտի

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայացած քիքբռնցքամարտի միջազգային բաց առաջնությունում Ջավախքցի մարզիկները ցույց են տվել բարձր արդյունքներ. 23 մասնակիցներից 17-ը դարձել են չեմպիոն և տուն վերադարձել գոտիներով, իսկ վեցը գրավել են երկրորդ տեղը։

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում անցկացվել է քիքբռնցքամարտի միջազգային պատանեկան բաց առաջնություն։ Մրցումներին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մարզիկները։

Վրաստանից մրցաշարին մասնակցել են Ջավախքի (Նինոծմինդա և Ախալքալաք) և Բորժոմիի ներկայացուցիչները։ Ջավախքից ընդհանուր առմամբ մասնակցել են 23 մարզիկ, որոնցից 17-ը նվաճել են չեմպիոնական գոտի, իսկ վեցը գրավել են երկրորդ տեղը։

Ախալքալաքցի չեմպիոններն են (Ախալքալաքի մարզահամալիր, Կորխ, Խանդո).
Վարդան Գասպարյան
Արամ Գասպարյան
Անդրանիկ Մարաբյան
Վանիկ Շիրինյան
Վովա Խաչատրյան
Արմեն Թումասյան
Վրեժ Իշխանյան
Արմեն Մարուքյան
Մհեր Աղաջանյան

kikboksing1

Նինոծմինդացի չեմպիոններն են (Սաթխա, Մեծ և Փոքր Արագյալ).
Սլավիկ Սանոսյան
Արարատ Աղջոյան
Թաթուլ Ուրեկյան
Մովսես Հովանեսյան
Գոքոր Իսոյան
Արշալույս Բորբոյան
Ստյոպա Սուքիասյան
Ալբերտ Պոդոսյան, նա արժանացել է նաև դրամական մրցանակի։

Երկրորդ տեղը զբաղեցրել են.
Պարգև Այվազյան
Նարեկ Պոդոսյան
Վանիկ Աղջոյան
Ալեքսանդր Գրիգորյան
Արսեն Խանջյան
Յուրա Նազարյան

Մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը։

«Տղաները շատ ակտիվ էին, մեր թիմը գրավեց առաջին տեղը. ոչ մի այլ թիմ այդքան շատ մենամարտ չհաղթեց, որքան մեր մարզիկները: Նրանք ոգեշնչվում էին միմյանցից և ցուցադրեցին բարձր մակարդակի մարզվածություն», — նշեց մարզիչ Սերգեյ Տոնականյանը։

Մարզչի խոսքով, Ջավախքից Վրաստանի քիքբոքսինգի հավաքականի թիմում ընդգրկված է մոտավորապես 16 մեծահասակ և 30 պատանի մարզիկ։

Նշենք, որ ամսվա վերջ ջավախքցի քիքբոքսերները կմեկնեն Իտալիա մրցումների։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝