Ախալքալաքից մարզիչ Արթուր Էլիզբարյանը մասնակցում է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությանը և հանդես է գալիս որպես մրցավար։
Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Արթուր Էլիզբարյանը մեկնել է Վրաստանի հավաքականի կազմով: Վրաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը բաղկացած է 14 մարզիկից, այդ թվում՝ չորս աղջիկ և տասը տղա: Բռնցքամարտիկների շարքում Ախալքալաքից մարզիկներ չկան: Առաջնությունը մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 18-ին, և կտևի մինչև հոկտեմբերի 25-ը: