նորություններ 8 Հոկտեմբերի, 2025 • Եղանակը Վրաստանում հոկտեմբերի 9-ից 11-ը

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հոկտեմբերի 9-11-ը եղանակային պայմանների վերաբերյալ նախազգուշացում է տարածել։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 9-ից 11-ը սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ։

«Հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 11-ի առաջին կեսը Վրաստանում սպասվում են անձրևներ, որոշ վայրերում ուժեղ, ամպրոպներ, կարկուտ, պարբերաբար հնարավոր է ուժեղ քամի, իսկ ծովում՝ 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ։ Սպասվող տեղումները կարող են զգալիորեն բարձրացնել Վրաստանի գետերի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել փոքր գետերի ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային տարածքներում սողանքների և սելավների առաջացմանն ու ուժգնացմանը (վտանգի բարձր մակարդակ)», — հաղորդում է Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝