նորություններ 8 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքում կկայանա «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային փառատոնը

Հոկտեմբերի 11-12-ը Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կկայանա «Դինամո Թբիլիսի» երիտասարդական ֆուտբոլային փառատոնը: Մասնակցելու են Սամցխե-Ջավախեթիի ակումբի մունիցիպալ մասնաճյուղերը: Լավագույն խաղացողները կընտրվեն Սամցխե-Ջավախեթիի «Դինամո» տարածաշրջանային թիմի համար՝ միջազգային մակարդակով առաջխաղացման համար:

Փառատոնը կբացվի հոկտեմբերի 11-ին, ժամը 11:30-ին: Առաջին օրը թիմերը կխաղան Սամցխե-Ջավախեթիի տարբեր մունիցիպալիտետներից 2013-2014 թվականներին ծնված խաղացողներով, իսկ երկրորդ օրը՝ 2015-2016 թվականներին ծնված խաղացողներով: Փառատոնին կմասնակցի ընդհանուր առմամբ վեց թիմ:

Երկու տարի շարունակ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբն Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատում է ֆուտբոլը զարգացնելու և տաղանդներ բացահայտելու ուղղությամբ: Ակումբը փառատոններ է անցկացնում՝ ավելի շատ երիտասարդ տաղանդներ ներգրավելու, ինչպես նաև այդ փառատոների միջոցով լավագույն խաղացողներին ընտրելու համար:

2013-2014 թվականներին ծնված խաղացողներով թիմերից փառատոնի արդյունքում կընտրվեն խաղացողներ, ովքեր կընդգրկվեն Սամցխե-Ջավախեթիի մարզային թիմում։ Այնուհետև այս թիմը կխաղա այլ մարզային թիմերի դեմ՝ վերջնական արդյունքում ընտրելով բոլոր մարզերի լավագույն խաղացողներին՝ «Դինամո» թիմը կազմելու և 2026 թվականին Եվրոպայում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու համար։

«Դինամոն» համագործակցում է Ախալքալաքի մարզադպրոցի հետ, որտեղ մարզվում են երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մարզադպրոցը Ախալքալաքում անցկացնում է մարզումներ՝ օգտագործելով ակումբի մեթոդաբանությունը անցյալ տարվա՝ 2024 թվականի սկզբից։

Ախալքալաքի մարզադպրոցը խրախուսում է քաղաքի և գյուղերի բնակիչներին հոկտեմբերի 11-ին և 12-ին գալ կենտրոնական մարզադաշտ՝ երիտասարդ ֆուտբոլիստներին աջակցելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝