Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ Վրաստանի սիրողական լիգայի առաջնության հանդիպումը։ Ախալքալաքի «Մուրջախեթ»-ը հանդիպեց Նինոծմինդայի «Գոնդուրա»-ի հետ և հաղթեց 5-1 հաշվով։
Սա սիրողական լիգայի մարզային փուլն է, որին մասնակցում են Սամցխե-Ջավախեթիի չորս թիմեր՝ Ախալքալաքը, Նինոծմինդան, Ասպինձան և Ախալցիխեն։
Յուրաքանչյուր թիմ կխաղա վեց խաղ։