Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին, «Աբուլ» Ախալքալաքի ֆուտբոլային թիմը սեփական խաղադաշտում հաղթեց «Դինամո Սուխումի» թիմին։
Պայքարը ընթանում էր թեժ մթնոլորտում, խաղի մեծ մասը “Աբուլը” գոլ չէր խփել հակառակորդի դարպասներ և պարտվում էր ստանալով երկու գոլ։ “Աբուլի” երկրպագուները արդեն հուսահատվել էին, երբ թիմը խփեց 3 գոլ, ոգևորելով և ուրախացնելով հավաքվածներին։
Մինչ այս խաղը Աբուլը գտնվում էր շրջանային լիգայի առաջնության 3-րդ հորիզոնականում։ Այսօր 7-րդ անգամ “Աբուլը” անպարտ խաղ տարավ սեփական դաշտում։