Արտյուշ Գոմցյանն անցել է բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ։
Ախալքալաքցի բռնցքամարտիկը 60 կգ քաշային կարգում 1/32 եզրափակիչում հաղթել է լիտվացի Էդգարաս Սկուդելիսին և անցել հաջորդ փուլ։
Արտյուշի անձնական մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է։
Սեպտեմբերի 4-ից 14-ը Լիվերպուլում (Անգլիա) անցկացվում է բռնցքամարտի աշխարհի 2025 թվականի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրներից ավելի քան 500 բռնցքամարտիկներ: Կխաղարկվի մրցանակների ընդհանուր 20 հավաքածու՝ տասը տղամարդկանց և տասը կանանց համար: Սա բռնցքամարտի պատմության մեջ առաջին մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որը անցկացվում է World Boxing-ի հովանու ներքո:
World Boxing-ը երիտասարդ միջազգային ֆեդերացիա է, որը հիմնադրվել է 2023 թվականին՝ բռնցքամարտը Օլիմպիական խաղերի ծրագրում պահելու համար։ Այն ստեղծվել է որպես այլընտրանք Միջազգային բռնցքամարտի ասոցիացիային (IBA, որը գլխավորում է ռուս Ումար Կրեմլևը), որին ՄՕԿ-ը վերջնականապես զրկեց ճանաչումից 2024 թվականին՝ մի շարք սկանդալներից հետո։