Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Վրաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը կներկայանա 7 բռնցքամարտիկով, այդ թվում՝ Վրաստանի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և Ախալքալաքի մարզահամալիրի սան Արտյուշ Գոմցյանը։ Նրա մարզիչն է Ատոմ Էլիզբարյանը։
Մրցումների առաջին օրը մրցելու են Վրաստանի երկու մարզիկներ՝ Գոմցյանը և Ճիղլաձեն։
Արտյուշ Գոմցյանը (60 կգ) ռինգ կմտնի երկրորդ մրցափուլում լիտվացի մարզիկ Էդգար Սկուրդելիսի դեմ՝ A ռինգում 8-րդ մենամարտում։ Երկրորդ մրցափուլը կսկսվի Վրաստանի ժամանակով ժամը 21:00-ին։
Գիորգի Ճիղլաձեն (90 կգ) կմրցի երեկոյան մրցափուլում։ Վրացի բռնցքամարտիկն իր 16-րդ մենամարտը կանցկացնի խորվաթ մրցակցի դեմ B ռինգում։
2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Լիվերպուլում (Անգլիա) սեպտեմբերի 4-ից 14-ը, որին կմասնակցեն 66 երկրներից ավելի քան 500 բռնցքամարտիկներ։ Կխաղարկվի ընդհանուր առմամբ 20 մրցանակային հավաքածու՝ տասը տղամարդկանց և տասը կանանց համար։ Սա բռնցքամարտի պատմության մեջ առաջին մեծահասակների աշխարհի առաջնությունն է World Boxing-ի հովանու ներքո։
World Boxing-ը երիտասարդ միջազգային ֆեդերացիա է, որը հիմնադրվել է 2023 թվականին՝ բռնցքամարտն Օլիմպիական խաղերի ծրագրում պահելու համար։ Այն ստեղծվել է որպես այլընտրանք Միջազգային բռնցքամարտի ասոցիացիային (IBA, որը գլխավորում է ռուս Ումար Կրեմլևը), որին ՄՕԿ-ը վերջնականապես զրկեց ճանաչումից 2024 թվականին՝ մի շարք սկանդալներից հետո։