նորություններ 1 Սեպտեմբերի, 2025 • Վաղը Ախալքալաքում կկայանա «Աբուլ»-ի խաղը

Վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլ»-ը կհյուրընկալի «Քարելի» թիմին։

Մեկնարկում է Վրաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային մրցաշրջանը։ Մինչ այդ թիմը գարնանային մրցաշրջանից հետո արձակուրդում էր, իսկ մարզումները սկսել է օգոստոսին։

Ինչպես ավելի վաղ մեզ տեղեկացրել էր Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը, գարնանային մրցաշրջանի արդյունքներով Աբուլը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ, թիմը հաղթել է 7 խաղում, պարտվել 5-ում և ոչ-ոքի խաղացել 1-ում։ Մրցաշրջանի ընթացքում խփվել է 28 գոլ։ Աշնանային մրցաշրջանի խաղացանկը հետևյալն է.

XIV մրցափուլ՝ 02.09.2025թ. Աբուլ-Քարելի (16:00 Ախալքալաք)
XV մրցափուլ՝ 08.09.2025թ. Մերանի-2 — Աբուլ (15:00 Պահեստային)
XVI մրցափուլ՝ 09.15.2025թ. Աբուլ — Սոխումի Դինամո (16:00 Ախալքալաք)
XVII մրցափուլ՝ 09.26.2025թ. Գորի-2 — Աբուլ (16:00 Գորի)
XVIII մրցափուլ՝ 30.09.2025թ. Աբուլ — Սպաեր-2 (15:30 Ախալքալաք)
XIX մրցափուլ՝ 03.10.2025թ. Ուքիմերիոնի — Աբուլ (13:30 Վակե)
XX մրցափուլ՝ 13.10.2025թ. Աբուլ — Յունկեր (15:00 Ախալքալաք)
XXI մրցափուլ՝ 20.10.2025թ. Աբուլ — Կասպի-1936 (14:00 Ախալքալաք)
XXII մրցափուլ՝ 28.10.2025թ. Լիախվի աչաբ. — Աբուլ (15:00 Ագարա)
XXIII մրցափուլ՝ 03.11.2025թ. Աբուլ — Օրբի-2 (14:00 Ախալքալաք)
XXIV մրցափուլ՝ 10.11.2025թ. Բորժոմի-2 — Աբուլ (14:00 Բորժոմի)
XXV մրցափուլ՝ 17.11.2025թ. Աբուլ — Վազիսուբանի (14:00 Ախալքալաք)
XXVI մրցափուլ՝ 24.11.2025թ. Սամցխե – Աբուլ(15:00 Կասպի)

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝