Օգոստոսի 21-ի գիշերվանից մինչև օրվա ավարտը Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև, տեղ-տեղ առատ անձրևներ, Արևմտյան Վրաստանի որոշ լեռնային շրջաններում՝ շատ ուժեղ ամպրոպներ, կարկուտ և տեղ-տեղ ուժեղ քամի։
Վրաստանի փոքր գետերում սպասվող տեղումները կարող են ջրհեղեղներ առաջացնել, իսկ բարձրլեռնային և լեռնային գոտիներում կուժեղանան սողանքային և սելավային գործընթացները (վտանգի մակարդակը միջին է):