նորություններ 18 Օգոստոսի, 2025 • Քիքբոքսինգի յոթ չեմպիոնական գոտի Թուրքիայից

Օգոստոսի 14-ից 16-ը Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվեց քիքբոքսինգի միջազգային պատանեկան մրցաշար: Ջավախքից մրցաշարին մասնակցեց ինը մարզիկ, որոնցից յոթը տուն վերադարձան չեմպիոնական գոտիներով:

Մրցաշարին մասնակցեցին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից և Աֆղանստանից:

Ջավախքից մրցաշարին մասնակցեց ինը մարզիկ, այդ թվում՝ երեքը Ախալքալաքից և վեցը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետից: Նրանցից յոթը նվաճեցին չեմպիոնական գոտիներ, որոնք այս մրցաշարում շնորհվեցին ավանդական մեդալների փոխարեն: Մասնակցեցին 2014 թվականին ծնված և ավելի բարձր տարիքային խմբի մարզիկները:

Ախալքալաքի մարզիկների արդյունքները՝

Սարգիս Տոնականյան՝ 1-ին տեղ
Սերժ Սարգսյան՝ 1-ին տեղ
Անդրանիկ Մարաբյան՝ 2-րդ տեղ

Նինոծմինդայի մարզիկների արդյունքները՝

Նարեկ Պոդոսյան՝ 1-ին տեղ
Ալբերտ Պոդոսյան՝ 1-ին տեղ
Ակոպիկ Խաչատուրյան՝ 1-ին տեղ
Արտյուշ Երզնկյան՝ 1-ին տեղ

Բոլոր մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը։ Նա շնորհակալություն հայտնեց հովանավորներին, ծնողներին և Ախալքալաքի քաղաքապետարանին աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց օգնության մրցույթին մասնակցությունն անհնար կլիներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝