նորություններ 13 Օգոստոսի, 2025 • Վրաստանում աշակերտների թիվը 2009 թվականից ի վեր աճել է 16 հազարով

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024-2025 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանում գործում էր 2 294 դպրոց։

Վիճակագրության համաձայն՝ վրացական դպրոցներում սովորում է 640 700 աշակերտ, ինչը 2.56%-ով ավելի է, քան 2009-2010 ուսումնական տարում, երբ դպրոցներում սովորում էր 625 000 աշակերտ։

Հարկ է նշել, որ աշակերտների շրջանում 331 000-ը տղաներ են, իսկ 310 000-ը՝ աղջիկներ։ Եթե համեմատենք 2009-2010 թվականների նույն ժամանակահատվածի տվյալները, տղաների թիվն աճել է 1.2%-ով, իսկ աղջիկներինը՝ 4%-ով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝