նորություններ 10 Օգոստոսի, 2025 • Օթար Երանոսյանը հաղթեց մենամարտը 2 տարվա ընդմիջումից հետո

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Կալիֆոռնիայում, Թբիլիսիի ժամանակով ժամը 4-ին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը վերադարձավ ռինգ երկու տարվա ընդմիջումից հետո: Դոմինիկանցի Դենիս Ագուերո Արիասի հետ մենամարտում Երանոսյանը տարավ փայլուն հաղթանակ:

Օթարի հակառակորդը փորձառու մարզիկ է: Դանիս Ագուերո Արիասն ունի 20 հաղթանակ և 4 պարտություն:

Ջավախքցի մարզիկ Օթար Երանոսյանը մրցում է 59 կգ քաշային կարգում: Նա գտնվում է գերազանց ֆիզիկական մարզավիճակում:

Ըստ նրա՝ երկու տարվա ընդմիջումը պայմանավորված էր ոչ թե իր ֆիզիկական վիճակով, այլ իր մենեջերի հետ կապված խնդրով: Սակայն այժմ նա գերազանց մարզավիճակում է և ունի նոր մենեջեր: Վերջին երկու տարիների ընթացքում նա անընդհատ մարզվում է:

«Ես միշտ պատրաստ էի ռինգ վերադառնալուն։ Այս մենամարտին պատրաստվում եմ արդեն երեք ամիս։ Ամենօրյա մարզումների շնորհիվ ես վերականգնել եմ իմ նախկին մարզավիճակը», — Jnews-ին տված իր վերջին հարցազրույցում ասել է Օթար Երանոսյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝