Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 4-ը։
Ըստ կանխատեսման՝ ջերմաստիճանը որոշ վայրերում կհասնի 38-40 աստիճանի։
Գործակալության տվյալներով՝ սպասվող բարձր ջերմաստիճանը ջերմային սթրեսի և անտառային հրդեհների ռիսկին նպաստող գործոն է (վտանգի մակարդակ՝ միջին):