նորություններ 29 Հուլիսի, 2025 • Մունիցիպալ առաջնության հաղթող դարձավ Մուրջախեթի թիմը

Այսօր՝ հուլիսի 29-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ ֆուտբոլի մունիցիպալ առաջնության եզրափակիչ փուլը։ Ախալքալաքի մունիցիպալիտետի գավաթակիր դարձավ Մուրջախեթ գյուղի թիմը:

Այսօր տեղի ունեցավ երկու խաղ. երրորդ տեղի համար միմյանց դեմ մրցել են Բուռնաշեթ-Սուլդա թիմերը, խաղը վերջացել է 0-0 հաշվով, սակայն տուգանային հարվածներով հաղթող է ճանաչվել Բուռնաշեթ գյուղի թիմը։

1

Իսկ եզրափակչի համար միմյանց դեմ խաղացին Ախալքալաք-Մուրջախեթ թիմերը՝ արդյունքում 2-1 հաշվով հաղթեց Մուրջախեթի թիմը, գրավելով առաջին հորիզոնական, իսկ Ախալքալաքի թիմը գրավեց երկրորդ հորիզոնական։

Հաղթող թիմերը պարգևատրվեցին մրցանակներով։

2

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝