Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 27-31-ը Արևմտյան Վրաստանի ցածրադիր և լեռնային շրջաններում, իսկ հուլիսի 29-31-ը՝ Արևելյան Վրաստանի հարթավայրերում և լեռներում օդի ջերմաստիճանի ավելացում է սպասվում` մինչև +38-+41 աստիճան։
«Սպասվող բարձր ջերմաստիճանը ջերմային սթրեսի և անտառային հրդեհների ռիսկին նպաստող գործոն է (վտանգի մակարդակ՝ միջին)», — ասված է գործակալության հայտարարության մեջ։