Հուլիսի 26-ին Ախալքալաքում անցկացվեց ֆուտբոլի մունիցիպալ առաջնության հերթական հանդիպումները, արդյունքում՝ կիսաեզրափակիչ անցան Ախալքալաքի և Սուլդայի թիմերը:
Մարզադպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանի փոխանցմամբ՝ Ախալքալաքի թիմը 2:0 հաշվով հաղթել է Էխտիլայի թիմին, Սուլդա-Կոթելիա խաղն ավարտվել է 0:0 հաշվով, սակայն տուգանային հարվածով (պենալ) Սուլդայի թիմը գոլ է գրանցել և հաղթել, հայտնվելով մրցաշարի կիսաեզրափակչում:
Երկուշաբթի տեղի կունենա երկու խաղ, միմյանց դեմ կխաղան Ախալքալաք-Սուլդա և Բուռնաշեթ-Մուրջախեթ թիմերը:
Երեքշաբթի արդեն հաղթողները միմյանց դեմ կպայքարեն եզրափակչում հայտնվելու համար, իսկ պարտվող թիմերը կպայքարեն երրորդ տեղի համար: